Պարեկները Եգիպտոսում ուսումնասիրել են քաղաքացիների հետ շփման փորձը


Հասարակություն


ՆԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«ՆԳՆ ոստիկանության ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման շրջանակում՝ Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի և Համայնքային ոստիկանության մի խումբ ծառայողներ հունվարի 19-ից փետրվարի 14-ը Եգիպտոսում մասնակցել են ՄԱԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։

Դասընթացների նպատակը դեպքերին օպերատիվ արձագանքելու կարողություններն ու քաղաքացիների հետ շփման հմտությունները զարգացնելու ուղղությամբ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն էր:

Ուսումնառության ընթացքում հայ ոստիկաններն ուսումնասիրել են նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ու իրավապահ մարմիններում կանանց ներգրավվածությանը վերաբերող թեմաներ։

Դասընթացը կազմակերպվել էր Եգիպտոսի խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոնի կողմից»։


Leave a Comment