Մասիս համայնքի ղեկավարի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ


Հասարակություն


Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որի միջոցով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

 

Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ և չկատարել որևէ փոխանցում կամ գործողություն։

 

Կեղծ օգտահաշվի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում կարող եք դիմել համայնքապետարան։

 

Շնորհակալություն զգոն լինելու համար։


Leave a Comment