Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում հոլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով տնային հաղթանակին:
Ակումբի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին անձնվեր աջակցության համար և ընդգծել այս հաղթանակի ռազմավարական նշանակությունը հայկական ֆուտբոլի վարկանիշի համար.
«Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան, դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, իսկ մեր թիմին՝ ավելի շատ աշխատել:
«Նոայի» հաղթանակը Հայաստանի վարկանիշին ավելացրեց 0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ իր եվրագավաթային ճանապարհը կսկսի Եվրոպա լիգայից:
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ:
Առաջ Աստված, առաջ Հայաստան, առաջ Նոա»,- նշել է Վարդգես Վարդանյանը։