Դա նման է խավիարը տրյուֆելի հետ համեմատելուն․ Ֆիգուն՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կիսվել է իր կարծիքով սաուդյան «Ալ-Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի և ամերիկյան «Ինտեր Մայամիում» հանդես եկող Լիոնել Մեսսիի մշտական համեմատությունների վերաբերյալ։

​«Ես չեմ սիրում համեմատել, քանի որ ինչ-որ մեկը միևնույն է պարտվելու է, այնպես չէ՞։ Ես չեմ կարող համեմատել Մարադոնային Մեսսիի հետ, ինչպես որ չեմ կարող համեմատել Էյսեբիոյին Կրիշտիանու Ռոնալդուի հետ, քանի որ նրանք տարբեր ֆուտբոլիստներ են, ունեն տարբեր որակներ և խաղացել են տարբեր ժամանակաշրջաններում։ Դա նման է խավիարը տրյուֆելների հետ համեմատելուն։ Երկուսն էլ հիասքանչ են»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը։

Leave a Comment