Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է եղել

20 Փետրվարի, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են քննչական մարմինների կարգավիճակի վերաբերյալ հարցը, սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները, պետական լեզվի վերաբերյալ հարցը։

Խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ:

Leave a Comment