Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 և 2014 թվականներին, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ-ից տեղեկացրել են նաև, որ նրանք Հայաստան են մուտ գործել ու երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։
Ավելի վաղ ադրբեջաներեն խոսող տղամարդիկ տեսանյութեր էին տարածել, որտեղ անկաշկանդ շրջում էին Երևանով և Հայաստանի մարզերով, նույնիսկ զրուցում պարեկների հետ։
