Պարագվայի ազգային հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը խստորեն քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։
Պատճառն այն է, որ ֆրանսիացի հարձակվողն իր աջակցությունն էր հայտնել թիմակցին՝ Վինիսիուս Ժունիորին, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում «Բենֆիկայի» դեմ խաղում ծագած ռասիստական սկանդալից հետո։
«Ո՞վ է համերաշխ Վինիսիուսի հետ։ Մբապե՞ն։ Ի՞նչ կարող է ասել Մբապպեն։ Նա խոսում է արժեքների և նմանատիպ բաների մասին, բայց ապրում է տրանսգենդերի հետ։ Դա նորմալ չէ։
Յուրաքանչյուրն իր կյանքում կարող է անել այն, ինչ ցանկանում է, բայց տղամարդու համար տրանսվեստիտի հետ ապրելը նորմալ չէ։ Դրա համար գոյություն ունեն կանայք»,- Չիլավերտի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին արևմտյան մամուլը գրում էր, որ Մբապեն հարաբերությունների մեջ է տրանսգենդեր մոդել Ինես Ռաուի հետ։
Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում խաղը որոշ ժամանակով դադարեցվել էր այն բանից հետո, երբ Վինիսիուսը պորտուգալական ակումբի հարձակվող Պրեստիանիին մեղադրել էր իրեն «կապիկ» անվանելու մեջ։