Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա տուժած

Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Skoda» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Leave a Comment