Աջափնյակի կրակոցների գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս Երևանի Աջափնյակ թաղամասում կրակոցներ էին հնչել։ Դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երկու  քաղաքացի մահացել են: Ավելի ուշ հայտնի դարձավ որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննչական կոմիտեից հայտնել են՝ հարուցվել է քրեական գործ՝ սպանության, խուլիգանության և ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով:

Հարուցված քրգործի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։  Նրան մեղադրում են ծանրացուցիչ հանգամանքներով մեկ սպանության և նույն բնույթի սպանության 7 փորձի, ինչպես նաև ապօրինի զենքի շրջանառության և խուլիգանության մեջ։

Leave a Comment