Aurora News | Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում տնտեսական աճի ռեկորդ, նոր պատժամիջոցներ և միջուկային լարվածություն

• Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ 2021-2026թթ. ծրագրով սահմանված 7% միջին տնտեսական աճի թիրախը գերակատարվել է՝ կազմելով 7,9%։ 

• ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ 2014-ից գործող պատժամիջոցները։ Որոշումը ընդունվել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ֆոնին։

• ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Քննարկումները հանարավոր է շարունակվեն առաջիկա օրերին։

• Իրանը հայտարարել է, որ իր միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկա։ Նշվել է, որ ԱՄՆ-ը չի պահանջել ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը։

• ԱՄՆ վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագրում ուրանի հարստացման ներառման տարբերակը։ Փորձագետները մտահոգություն են հայտնում հնարավոր ռազմական ռիսկերի կապակցությամբ։

• Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ ռազմարդյունաբերությանը մինչև 50 անգամ ավելացնել արտադրությունը։ Նշվում է երկարաժամկետ և կայուն պահանջարկի ապահովման անհրաժեշտությունը։

• Իրկուտսկի մարզում ավտոմեքենան անցել է Բայկալի սառույցի տակ, կան զոհեր և անհետ կորածներ։ Իրավապահները քրեական գործ են հարուցել։

• Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի գավաթի փուլին։ Տեղեկությունը հայտնել է մարմնամարզության ֆեդերացիան։

• Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment