20 փետրվարի 2026 – 14:56 AMT
PanARMENIAN.Net – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին կայցելի Հայաստան։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,-ասվում է գրառման մեջ:
Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհաջորդի ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Մակրոնը վերջին անգամ Հայաստան է այցելել 2018-ին, Ֆրանակոֆոն պետությունների գագաթնաժողովին: Հաջորդ տարիներին հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ուրախ կլիներ տեսնել նրան ՀՀ-ում պաշտոնական այցով, սակայն, այդ այցը չի կայացել: