ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ: Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Բաղդասարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների խորացման, համագործակցության նոր ուղղությունների իրականացման հարցում:

Վարչապետ Սալամը հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր պատրաստակամությունը:

Leave a Comment