ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
Հիմնավորման համաձայն՝ 2026 թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 1․048․000.0 հազար դրամ գումար: Որոշմամբ՝ վերոնշյալ գումարը տրամադրվում է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով: