Ուիթքոֆը և Քուշները շատ լավ հանդիպումներ են ունեցել Իրանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պետք է հասնենք իմաստալից համաձայնության, հակառակ դեպքում վատ բաներ կպատահեն։ Մենք կարող ենք ստիպված լինել ևս մեկ քայլ անել, և կարող է չանենք։ Մենք կարող ենք համաձայնության գալ։ Դուք, հավանաբար, դրա մասին կիմանաք հաջորդ 10 օրվա ընթացքում։
Մենք իսկապես անելիք ունենք Իրանի հետ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ՝ նրանց դա շատ հստակ ասվել է։ Նրանք չեն կարող շարունակել սպառնալ ամբողջ տարածաշրջանի կայունությանը։ Նրանք պետք է համաձայնության գան»: