Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել։ Վստահ չեմ՝ ինձ թույլատրվում է սա ասել, թե ոչ, բայց կարծում եմ՝ այո, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Փաշինյանի ու Ալիևի մասին։
«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ ամերիկացի առաջնորդը հիշեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Վաշինգտոնում: Նա խոստովանեց, որ սկզբում նրանք երկուսն էլ զգուշավոր էին, բայց «մեկ ժամվա ընթացքում մտերմացան, ստորագրեցին [համաձայնագիրը], և հիմա երկու երկրների միջև խաղաղություն է»: