Մակրոնը խոստովանել է, թե երբ է մեծ սխալներ թույլ տվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ մեծ սխալներ է թույլ տվել ամեն անգամ, երբ չափազանց ինքնավստահ է եղել։

«Ամեն անգամ, երբ ես չափազանց ինքնավստահ էի, սխալներ էի թույլ տալիս, մեծ սխալներ։ Որպես առաջնորդ, դուք պետք է հասկանաք, որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ վստահություն է տալիս, դա դառնում է ձեր պատասխանատվությունը», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը Brut India հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սակայն Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ սխալների մասին է խոսքը։

Մակրոնը կարծում է, որ չափազանց ինքնավստահության խնդիրը կարող է դրսևորվել ելույթի ժամանակ, երբ ելույթ ունեցողը կարծում է, որ կարող է ամեն ինչ ասել, միայն թե ավելի ուշ կարող է պարզվել, որ իր ասածի մի մասը սխալ է հասկացվել։ Մակրոնը հավելել է, որ երբ մարդը չափազանց ինքնավստահ է, նա «ավելի քիչ զգայուն» է դառնում այն ​​​​բանի նկատմամբ, թե ինչպես են իր ասածները ընկալվելու ուրիշների կողմից։

Leave a Comment