Եվրոպացիները ներկա չեն Ուկրաինայի շուրջ բանակցություններին, և նրանց հայտարարությունները նպաստում են պատերազմի շարունակմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվրոպացիները ներկա չեն բանակցային սեղանի շուրջ, նրանք ընդհանրապես ներկա չեն բանակցային գործընթացին։ Ավելին, եվրոպական մայրաքաղաքներում արտահայտված տեսակետների ճնշող մեծամասնությունը ավելի շատ նպաստում է պատերազմի շարունակմանը, քան խաղաղ կարգավորման փորձերին», – լրագրողներին ասել է Պեսկովը։