19 փետրվարի 2026 – 17:37 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ բացարձակապես ցանկացած ակումբում, այդ թվում «Ռեալ Մադրիդում» և «Բարսելոնայում», ասել է «Կրասնոդարի» պաշտպան Լուկաս Օլասան:
«Ես կցանկանայի, որ նա մնար մեզ հետ, քանի դեռ ես այստեղ եմ։ Բայց ակումբի և նրա որոշելիքն է։ Նա շատ լավ կխաղար Իսպանիայի լիգայում, որտեղ ես խաղացել եմ։ Նա կարող էր խաղալ բացարձակապես ցանկացած ակումբում, այդ թվում «Ռեալում» կամ «Բարսելոնայում»: Նա թոփ խաղացող է»,- ասել է Օլասան, գրում է Sovsport.ru-ն:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը հավելել է, որ Սպերցյանը նաև շատ լավ մարդկային հատկությունն ունի, շատ լավ շփվում է և տեղացիների, և լեգիոներների հետ, օգնում է թիմին համախմբվել:
Այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, խփել է ինը գոլ և կատարել է 13 արդյունավետ փոխանցում։