«Ժիրոնա»-«Բարսելոնա» խաղի VAR-ի մրցավարը կհեռացվի աշխատանքից

Իսպանիայի Լա լիգայի Մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) պատժամիջոցներ կկիրառի «Ժիրոնա» — «Բարսելոնա» հանդիպման VAR համակարգի պատասխանատուի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, տանտերերի երկրորդ գոլը չպետք է հաշվվեր։

​Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 86-րդ րոպեին։ «Ժիրոնայի» կիսապաշտպան Կլաուդիո Էչեվերին խաղակոշիկի ստորին հատվածով հարվածել էր «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ոտքին։ Կանոնների կոպիտ խախտումից վայրկյաններ անց Էչեվերին փոխանցում է կատարել Ժոել Ռոկային, որի փոխանցումից հետո էլ Ֆրան Բելտրանը խփել է հաղթական գոլը։

​Չնայած դրվագի լրջությանը՝ VAR-ի մրցավարը չի հուշել գլխավոր մրցավարին կանգնեցնել խաղը և դիտել կրկնապատկերը։ CTA-ն պաշտոնապես ընդունել է, որ.

1. ​Էչեվերին պետք է պատժվեր կանոնների խախտման համար։

2. Ֆրան Բելտրանի գոլը ենթակա էր չեղարկման։

​VAR-ի գլխավոր մրցավար Դավիդ Գալվես Ռասկոնը հեռացվել է աշխատանքից և որակազրկված կմնա մինչև հատուկ կարգադրության ստացումը։ Այս սխալը վճռորոշ նշանակություն է ունեցել խաղի վերջնարդյունքի համար՝ զրկելով «Բարսելոնային» միավոր վաստակելու հնարավորությունից։

Leave a Comment