Պետք է իրականացվի ամբողջական և արդար գործընթաց. Չարլզ III-ը արձագանքել է Էնդրյուի ձերբակալությանը

Պետք է իրականացվի ամբողջական և արդար գործընթաց. Չարլզ III-ը արձագանքել է Էնդրյուի ձերբակալությանը

ՄԹ թագավոր Չարլզ III-ը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Անդրյու Մաունթբաթեն-Ուինձորի ձերբակալությանը՝ ընդգծելով, որ գործը պետք է քննվի օրենքի սահմաններում և պատշաճ կարգով։

Թագավորը նշել է, որ «խորագույն մտահոգությամբ» է տեղեկացել հանրային պաշտոնում հնարավոր չարաշահման կասկածների մասին։ Նրա խոսքով՝ այժմ համապատասխան մարմինների կողմից պետք է իրականացվի «ամբողջական, արդար և պատշաճ գործընթաց»։

Չարլզ III-ը վստահեցրել է, որ իշխանությունները կունենան թագավորական ընտանիքի «ամբողջական և լիակատար աջակցությունն ու համագործակցությունը»։

«Խոր մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի վերաբերյալ լուրի և պետական ​​պաշտոնում չարաշահումների կասկածի մասին։ 

Ես և իմ ընտանիքը կշարունակենք կատարել մեր պարտականությունը և ծառայել ձեզ բոլորիդ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment