Վինիսիուսի հասցեին երբեք ռասիստական բնույթի վիրավորանքներ չեմ հնչեցրել. Պրեստիանի

«Բենֆիկայի» եզրային հարձակվող Ջանլուկա Պրեստիանին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում «Ռեալից» կրած պարտությունից հետո (0:1) հայտարարել է, որ չի վիրավորել Վինիսիուսին։

«Ցանկանում եմ հստակեցնել՝ Վինիսիուսի հասցեին երբեք ռասիստական բնույթի վիրավորանքներ չեմ հնչեցրել։ Ցավոք, նա սխալ է մեկնաբանել այն, ինչ իր կարծիքով լսել է։ Ես երբեք ռասիստ չեմ եղել որևէ մեկի նկատմամբ և ցավում եմ «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից սպառնալիքներ հնչեցնելու համար», – սոցցանցերում գրել է Պրեստիանին։

Հիշեցնենք, որ հանդիպումն ընդհատվել էր 50-րդ րոպեին՝ Վինիսիուս Ժունիորի գոլից հետո, բրազիլացու հասցեին հնչած ռասիստական վանկարկումների պատճառով։ Ըստ ֆուտբոլիստի՝ երկրպագուներից բացի, իրեն վիրավորել է նաև Պրեստիանին՝ անվանելով «կապիկ»։

Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում` փետրվարի 25-ին։

Leave a Comment