Բորիկը, կատարելով իր տխմար տերերի պատվերը, պնդում է, թե Նիկոլը Սարգսյանի քաղաքականության շարունակողն է: Նա սա անում է, որպեսզի Նիկոլի «կերած բողկերի» պատասխանատվությունն ընկնի Սերժ Սարգսյանի վրա, ավելին՝ հողերի հանձնման համար Բորիկը պատասխանատվությունը գցել է Սարգսյանի վրա՝ պնդելով, թե երրորդ նախագահն իբր գիտեր, որ Նիկոլը զիջելու է Արցախը ու հենց այդ նպատակով էլ նրան իշխանության է բերել: Այսպիսով՝ Բորիկը կառուցել է մի դավադրության տեսություն, որի հետևանքով շահում են երկուսը՝ Նիկոլն ու Քոչարյանը. Նիկոլին այլ ելք չէր մնացել, քան զիջել Արցախը, հետևաբար՝ ո՞րն էր նրա մեղքը, Քոչարյանն էլ մեջների պուպուշն է, քանի որ այս ամենում ոչ մի մասնակցություն չի ունեցել:
Բորիկը դիմել է դասական մանիպուլյացիոն հնարքի. բավ է ընդամենն անաչառորեն համեմատել Սարգսյանի կառավարման տարիները վերջին տարիների հետ, որ ակնհայտ դառնա ակնբախը՝ Նիկոլի քաղաքականությունը 180 աստիճանով հակասում է Սարգսյանի վարած քաղաքականությանը՝ բոլոր առումներով, հետևաբար՝ ներկա իրավիճակի համար միակ պատասխանատուն կա և մնում է Նիկոլը, որ ուրացավ իրեն բաժին հասած ամբողջ ժառանգությունը, որպեսզի, ինչպես խոստովանել էր, ռուսական թոկից ազատի Հայաստանը:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումն ապագա ընտրություններին մասնակցություն բերել-չբերելու հարցում: Ըստ երևույթին, Բորիկի տերերը վտանգ են զգացել, որ Սարգսյանի քաղաքական թիմը կարող է պայքարի նետվել, ուստի որոշել են կրկին ցեխ շպրտել Մուրազի Բորիկի ձեռքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: