Շախմատի Al-Beruniy մրցաշարում հայ շախմատիստները առաջատարների շարքում են – Armenia Today

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները առաջատարների շարքում են, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Masters շրջանային մրցաշարում 6 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 4 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը:

Challengers շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը նույնպես ունի 4 միավոր և կիսում է երրորդ հորիզոնականը:

Futures» շրջանային մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունի 4,5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Leave a Comment