Հաջիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի դատավճիռների մասին



Tert.am-ը գրում է.


Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև «ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ» բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:



«Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է «պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ» (չակերտները՝ Tert. am) մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց համար։

«Պատերազմական հանցագործությունների» (չակերտները՝ Tert. am) մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և հանցակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment