19 փետրվարի 2026 – 14:37 AMT
PanARMENIAN.Net – 2026-ի բյուջեից մարզպետների աշխատակազմերին 948 մլն դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ առաջացած ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Նախագիծը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքի 18 սուբվենցիոն ծրագիր. սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am–ը:
Նախարարը նաև ներկայացրել է այն ուղղությունները, որոնց վրա ուղղվելու են սուբվենցիոն միջոցները։
Ֆինանսական պարտավորությունները վերաբերում են տարբեր համայնքներում ճանապարհների մայթեզրերի կառուցմանը, փողոցների տուֆապատ սալապատմանը, կոյուղու ցանցերի կառուցմանը, խմելու ջրագծերի անցկացմանը, փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզի և քաղաքային գերեզմանի կառուցմանը, մայթերի վերանորոգմանը, մարզադաշտի նորոգմանը և այլ աշխատանքների։