Ուկրաինայի շուրջ բանակցությունները ներկայումս գտնվում են այնպիսի փուլում, որը թույլ չի տալիս հանրային քննարկում․ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք չենք ուզում խորանալ մանրամասների մեջ և չենք էլ խորանա։ Այս պահին բանակցությունները գտնվում են այնպիսի փուլում, որը չպետք է թույլ տա որևէ հանրային քննարկում», – լրագրողներին ասել է Պեսկովը։
