Գազամատակարարման վթարային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում

Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 19-ին ժամը 12:40-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան, Տիգրան Մեծի, Մյասնիկյան և Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17:00։

Leave a Comment