Վլադիմիր Զելենսկին խորապես սխալվում է, եթե կարծում է, որ կարող է Ուկրաինան մերձեցնել Եվրամիությանը՝ Սլովակիային նավթի մատակարարումներով շանտաժի ենթարկելով, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Չորեքշաբթի օրը Սլովակիայի կառավարությունը հայտարարեց ճգնաժամային իրավիճակ նավթի պակասի պատճառով՝ պետական պահուստներից մինչև 250,000 տոննա նավթ հատկացնելով «Սլովնաֆտ» վերամշակման գործարանին:
Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարեց, որ «Սլովնաֆտը» կդադարեցնի նավթամթերքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի, արտահանումը Ուկրաինա և ամբողջ արտադրությունը կկենտրոնացնի բացառապես Սլովակիայի շուկայի վրա:
«Եթե Զելենսկին կարծում է, որ Սլովակիային նավթով շանտաժի ենթարկելը կմոտեցնի Ուկրաինային Եվրամիությանը, նա չարաչար սխալվում է», – գրել է Ֆիցոն Ֆեյսբուքի իր էջում։