Սալահը հայտնվել է քննադատության թիրախում սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը քննադատության թիրախում է հայտնվել սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար։

32-ամյա ֆուտբոլիստը սուրբծննդյան տոնի առթիվ ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել ամանորյա տոնածառի ֆոնին։

Սալահը մուսուլման է, իսկ իսլամական ավանդույթներով ընդունված չէ նշել կաթոլիկ Սուրբ Ծնունդը։ Բազմաթիվ երկրպագուներ սոցցանցերում քննադատել են Եգիպտոսի հավաքականի առաջատարին՝ նրան մեղադրելով կրոնը դավաճանելու մեջ։

Source link

Leave a Comment