ՀՀ դատախազության 45 աշխատակից փետրվարի 19-ին Աննա Վարդապետյանից գիրք է նվեր ստացել։
«Այսօր՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, սահմանված աշխատանքային ժամից շուտ Գլխավոր դատախազության և Երևան քաղաքի դատախազության շենք ժամանած առաջին 45 աշխատակիցները՝ դատախազներն ու քաղաքացիական ծառայողները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից որպես խրախուսական նվեր՝ ստացել են գրքեր՝ կից համաշխարհային մտածողների խոսքերով»,- գրված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։