Ռուսաստանը երբեք չի շեղվել խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում Իրանին աջակցելու իր որդեգրած ուղուց. Գրուշկո

19 Փետրվարի, 2026

Ռուսաստանը երբեք չի շեղվել և ապագայում էլ չի պատրաստվում շեղվել խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում Իրանին աջակցելու իր որդեգրած ուղուց, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, ապա դուք գիտեք, որ մենք միշտ հաստատակամորեն պաշտպանել ենք իրանցի ժողովրդի ինքնուրույն զարգացման իրավունքը, այդ թվում՝ խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում։ Եվ մենք երբեք չենք հրաժարվել այդ դիրքորոշումից և չենք պատրաստվում շեղվել դրանից»,- նշել է նա։

 

Leave a Comment