ԱՄՆ-ն Սիրիայից հեռացնում է զորքերի հիմնական մասը – Armenia Today

Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսներին դուրս բերել իր զորքերի հիմնական մասը Սիրիայից՝ Իրանի հետ լարվածության ֆոնին, BBC-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:

Նա նշել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է գլխավորել ահաբեկչության դեմ պայքարն իր տարածքում, և այդ պատճառով ԱՄՆ-ի մասշտաբային ռազմական ներկայությունն այլևս չի պահանջվում:

Ամերիկյան զորքերը Սիրիայում են 2015 թվականից՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու համար:

ԱՄՆ-ն հունվարին սկսել էր ԴԱԻՇ-ի հետ կապված կալանավորների տեղափոխումը հյուսիսարևելյան Սիրիայից Իրաք՝ Սիրիայի կառավարության կողմից նախկինում քրդերի կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ վերահսկողության ընդլայնման ֆոնին:

Leave a Comment