Հնդկաստանում կանցկացվի 74 երկրների մասնակցությամբ ռազմածովային զորավարժություններ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հնդկաստանի արևելքում անցկացվող ռազմածովային զորավարժություններին այս տարի կմասնակցեն 74 երկրներ, հայտարարել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի հրամանատար Դինեշ Տրիպատին, հայտնում է TASS-ը։ Նրա խոսքով՝ նման լայնածավալ մասնակցությունը վկայում է ֆորումի նկատմամբ աճող վստահության մասին և դուրս է զուտ ռազմական մանևրների շրջանակից։

Տրիպատին ընդգծել է, որ զորավարժությունները գործընկեր երկրների համատեղ հանձնառությունն են՝ միավորվելու ընդհանուր շահերի պաշտպանության համար։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում են բարդ ծովային մանևրներ, վարժանքներ և մասնագիտական քննարկումներ, որոնք կխթանեն փոխըմբռնումը, վստահությունն ու փոխգործունակությունը։

Բացման արարողությանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը նշել է, որ համատեղ նավարկությունն ու վարժանքները ձևավորում են համագործակցության նոր մակարդակ՝ գերազանցելով աշխարհագրական և քաղաքական սահմանները։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment