ԱՄՆ-ը դուրս է բերում իր բոլոր մնացած զորքերը Սիրիայից, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ ամսագրի՝ ԱՄՆ-ը արդեն իսկ Արաբական Հանրապետությունից դուրս է բերում մնացած մոտ 1000 ամերիկացի զորքերին։ Այս գործընթացը կարող է տևել մոտ երկու ամիս։ Որոշումը կապված չէ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետ։
Փետրվարի սկզբին հաղորդվել էր, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավարտել է ամերիկյան ուժերի կանոնավոր դուրսբերումը Սիրիայի Ալ-Թանֆ ավիաբազայից։