ՄՔԾ տվյալների բացակայությամբ մերժված արցախցիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին՝ բնակարանային աջակցության համար

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված այն քաղաքացիները, որոնք մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին` համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից։

Leave a Comment