Պերուի խորհրդարանը կոնգրեսական Խոսե Մարիա Բալկասարին ընտրել է որպես իր նոր ժամանակավոր նախագահ։ Նա նաև կստանձնի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Խոսե Ջերիին, որին Կոնգրեսը անվստահություն էր հայտնել փետրվարի 17-ին։ Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի YouTube ալիքով։
«Կոնգրեսական Բալկասարն ընտրվել է Կոնգրեսի նախագահ», – քվեարկությունից հետո հայտարարել է խոսնակի պաշտոնակատար Ֆեռնանդո Ռոսպիլիոզին։
Բալկասարը առաջադրվել է ձախակողմյան «Լիբեր Պերու» կուսակցության կողմից։ Նա կդառնա պետության իններորդ ղեկավարը վերջին 10 տարվա ընթացքում։