Կալիֆորնիայի Թահո լճի շրջանում ձնահոսք է տեղի ունեցել, ինչի հհետևանքով մահացել է 8 լեռնադահուկորդ, ևս մեկին դեռ որոնում են։
Լեռնադահուկային տուրեր կազմակերպող կալիֆորնիական Blackbird Mountain Guides ընկերությունը հայտնել է, որ 11 լեռնադահուկորդներից և 4 ուղեկցողներից բաղկացած խումբը փետրվարի 15-ից բնակվել է Ֆրոգ լճի մոտակայքում։
«Դեպքը տեղի է ունեցել, երբ խումբը ավարտել էր եռօրյա երթուղին և վերադառնում էր մեկնարկային կետ», – ասված է ընկերության հայտարարության մեջ։
Նևադա շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ ձնահոսքի գոտում հայտնված 11 անձանցից 6-ը փրկվել են երեքշաբթի օրը։ Նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։
