АТР-500. Ալկարասը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Դոհայում անցկացվող АТР-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 60-րդ ռակետ, ֆրանսիացի Վալենտեն Ռուաեին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment