Լավրով. Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել տնտեսական աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ

Բացի ռազմաքաղաքական բանակցություններից, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել ստեղծել տնտեսական աշխատանքային խումբ, որի շրջանակներում Մոսկվան ցանկանում է պարզաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նախատեսված փոխադարձ օգուտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ համաձայնության ենք եկել, Ժնևում ընթացող ընդլայնված ռազմաքաղաքական բանակցություններից բացի, ստեղծել երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ։ Մենք այս բոլոր հարցերը կքննարկենք այս խմբի շրջանակներում։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ փոխադարձ օգուտներ է նախատեսում Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է նա։

Leave a Comment