ՄԱԿ-ը հույս ունի, որ Ուկրաինայի հարցով երկխոսությունը կշարունակվի

ՄԱԿ-ը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցող կողմերը կշարունակեն երկխոսությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք հույս ունենք, որ երկխոսությունը կշարունակվի՝ այս պատերազմը դադարեցնելու համար», – ասել է նա։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ Չորեքշաբթի օրվա քննարկումները տևել են մոտ երկու ժամ։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները դժվար էին, բայց գործնական։

Leave a Comment