Մոսկվան չի քննարկում Կուբայի հարցը ամերիկացիների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կուբայի հարցը քննարկվում է ամերիկացիների հետ։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Կուբան երկկողմ հարաբերություններ ունեն։ «Մենք ունենք ռուս-կուբայական երկկողմ հարաբերություններ, դրանք շատ կարևոր են մեզ համար, և մենք դրանք զարգացնում ենք բոլոր հնարավոր ձևերով»։