Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով հաջորդ փուլի բանակցությունների վայրի մասին ներկայումս որևէ տեղեկություն չկա։
«Ոչ, դեռ ոչինչ չի կարելի ասել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցությունների հաջորդ փուլի վայրը որոշված է։