Ռուսաստանցի հայտնի պրոմոուտեր Կամիլ Գաջիևը կարծիք է հայտնել UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի ժողովրդականության վերաբերյալ։
Ավելի վաղ UFC-ի թեթև քաշային կարգում ժամանակավոր տիտղոսի համար մենամարտել էին Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլետը, թեև դիվիզիոնի վարկանիշային աղյուսակը գլխավորում է հենց Ծառուկյանը։
Գաջիևն այսպես է մեկնաբանել իրավիճակը․
«Գեյջիի և Փիմբլեթի մենամարտը կազմակերպվեց, քանի որ դա բոլոր առումներով շահեկան տարբերակ էր։ Եթե հաղթեր վետերանը, գոտին կմնար ամերիկացուն, եթե հաղթեր Փիմբլեթը, գոտին կգնար Բրիտանիա, ինչին գումարվում է նաև նրա երիտասարդ տարիքն ու շոու անելու կարողությունը։
Եթե լիներ Արմանը, նա միանշանակ կհաղթեր Փիմբլեթին ու կնվաճեր ժամանակավոր գոտին։ Իսկ հետո փորձիր այն հետ խլել Արմանից։
Այնուամենայնիվ, փրոմոուշենի և PR-ի տեսանկյունից Արմանը հիմա շատ ճիշտ քայլեր է անում։ Նա հայրենիքում էր Ջեյք Փոլի հետ․ Արմանն արդեն իսկական աստղ է»։