Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում Աբելյան փողոցի 9 հասցեում։ Նախնական տվյալներով՝ կա 1 զոհ և վիրավորներ:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։
MediaHub-ին նշեցին ՆԳՆ-ից, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացու տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Աջափնյակում կրակոցների հետևանքով մեկը մահացել է, երեք քաղաքացի վիրահատվում է, երեքն էլ ռեանիմացիոն բաժանմունքում են գտնվում, հնարավոր է շուտով վիրահատվեն։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին «Արմենիա» ԲԿ-ից։
Նշենք, որ նախնական վարկածով՝ վնասվածքները հրազենային են, վիրավորների մոտ թոքի, որովայնի հատվածում է հարվածը եղել։
«Որովայն, կրծքավանդակ, վնասված թոքեր։ Սա է հիմա»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Աշոտ Կուրիղինյանը։