18 փետրվարի 2026 – 17:10 AMT
PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանն ընդունել է Գլխավոր դատախազության ներկայացրած հերթական հայցն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․
10 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում,
ինչպես նաև 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն։