Ամփոփվել են «Աբովյան» և «Սևան» ՔԿՀ-ների 2025 թվականի գործունեության արդյունքները

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ ամփոփվել են «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների՝ 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու գործունեության հիմնական արդյունքները։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՔԿ-ից։

«Աբովյան» ՔԿՀ․

  • Ավելացել է տեխնիկատնտեսական սպասարկման՝ վարձատրվող աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025թ․՝ 34 անձ, 2024թ․՝ 18 անձ)։
  • Ավելացել է հիմնարկում իրականացվող տարաբնույթ վերասոցիալականացման միջոցառումների քանակը (2025թ․՝ 77 մշակութային, մարզական և կրոնական միջոցառում, 2024թ․՝ 58)։

2024-2025թթ․ հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել՝

  • երկարատև տեսակցությունների սենյակները
  • քննչական գործողությունների սենյակները
  • մեկուսարանը
  • վարչական շենքը:
  • 2024թ․-ին ԵԽ աջակցությամբ ստեղծվել է և 2025թ․-ին շահագործման է հանձնվել վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կահույքագործության և զոդման ուսումնական կենտրոն-արհեստանոցները, որտեղ ազատազրկված անձինք պատրաստել են մարզագույք, տարբեր տեսակի սեղաններ և աթոռներ մյուս քրեակատարողական հիմնարկների համար։
  • Աճել է մասնագիտական ուսուցման ծրագրերում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025 թ․՝ 69 մասնակից, 2024թ․՝ 41 մասնակից):
  • Աճել է հանրակրթական գործընթացում ներգրավված ազատազրկված անձանց թիվը
  • (2025 թ․՝ 16 մասնակից, 2024թ․՝ 9 մասնակից)։

Աճել է տեխնիկատնտեսական սպասարկման՝ վարձատրվող աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025 թ․՝ 25 անձ, 2024թ․՝ 14 անձ)։

Leave a Comment