18 փետրվարի 2026 – 15:48 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարուցված նոր քրեական վարույթի շրջանակում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Radar Armenia-ն:
«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճատով նա չէր կարող վերացնել: Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասել են դատարանից:
Խոսքը վերաբերում է 2019 թվականին հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիմքով նախաձեռնված քրեական գործին։ Նշված վարույթի շրջանակում Սերժ Սարգսյանի նկատմամբ սահմանվել էր երկրից դուրս գալու սահմանափակում։