Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝  Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում.
  • 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:

Կարդացեք նաև՝



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment