Աննան ամուսնացել է – BlogNews.am



«Ֆեյսբուքում» Աննայի խորհրդավոր գրառումից կարճ ժամանակ անց պարզ դարձավ, թե ինչի մասին էր նա իրականում խոսում. Աննան ու Նիկոլը վերջապես ամուսիններ են դարձել ու ԶԱԳՍ-ով գրանցվել:

Տասնամյակներ տևած միությունից հետո, փաստորեն, Աննան գնաց այդ քայլին: Бայց ինչո՞ւ հենց հիմա՝ խորհրդարանական ընտրություններից մոտ 4 ամիս առաջ:

Փիառշիկներն են թերևս խորհուրդ տվել կամ ուղղակի Աննան է հոգնել ապօրինի միության մեջ գտնվելուց ու դրանից բխող ստատուսից՝ հասկանալով, որ այդ ստատուսը ոչ մի կերպ չի կարող նպաստել իր իշխանության վերարտադրությանը մի հասարակությունու, որտեղ ավանդական արժեքները դեռ կենսունակ են մնացել: Այո, հենց իր իշխանության, քանի որ ադրբեջանական շահերի թիվ մեկ պրովայդերը Հայաստանում հենց այս կինն է, իսկ Նիկոլն ընդամենը նրա խամաճիկն է:

Արդյոք արժե՞ նորապսակներին երջանկություն մաղթել կամ «Մի բարձի ծերանաք» ասել: Կարժենար, եթե կարմիր գծեր հատած չլինեին,եթե տեղ թողնեին: Բայց մարդու լեզուն չի ֆռռում բարեմաղթանքներ հղել մի զույգի, որի ձեռքերին է ոչ միայն բազմահազար երեխաների արյունը, այլև Արցախի կորստի մեղքն ու Հայաստանի փաստացի լուծարման «գրեխը»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment