Կալիֆոռնիայի Սիերա Նևադա լեռնաշղթայում երեկ տեղի ունեցած հզոր ձնահյուսի հետևանքով 9 դահուկորդ անհետ կորել է

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կալիֆոռնիայի Սիերա Նևադա լեռնաշղթայում երեկ տեղի ունեցած հզոր ձնահյուսի հետևանքով 9 դահուկորդ անհետ կորել է, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել խաղաղօվկիանոսյան ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին, Թրակի քաղաքի Քասլ Փիք (Castle Peak) շրջանում, որը գտնվում է Լեյք Թահոյից մոտ 10 մղոն դեպի հյուսիս:
Իշխանությունների հաղորդմամբ՝ ևս 6 հոգու հաջողվել է փրկել։
Փրկվածները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու համար: